«Կուսակցությունների ֆինանսավորումը և մասնավոր հատվածի հակակոռուպցիոն համապատասխանությունը» սեմինար

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը հուլիսի 3-ին հրավիրել էր «Կուսակցությունների ֆինանսավորումը և մասնավոր հատվածի հակակոռուպցիոն համապատասխանությունը»  սեմինարը, որը նպատակ էր հետապնդում, իրազեկելով գործարար համայնքի ներկայացուցիչներին Հայաստանում կուսակցությունների ֆինանսավորման կառուցակարգերի, օրենսդրական սահմանափակումների և պատասխանատվության ու հարկադրանքի միջոցների մասին, զերծ պահել նրանց կոռուպցիոն հնարավոր ռիսկերից և խթանել գործարար հատվածի հակակոռուպցիոն համապատասխանությունը: Կուսակցությունների գործունեության, այդ թվում` ֆինանսների կառավարման թափանցիկության տեսանկյունից հատուկ անդրադարձ կատարվեց արտաքին աուդիտի օրենսդրական պահանջին և դրա իրավակիրարկման խնդիրներին:

Սեմինարը վարեց Ինթերնեյշնլ Ֆաունդեյշն ֆոր Իլեքթորալ Սիսթեմս (ԱՅ ԷՖ Ի ԷՍ) կազմակերպության Քաղաքական ֆինանսավորման բաղադրիչի պատասխանատու/իրավախորհրդատու Հասմիկ Տիգրանյանը։

Սեմինարի ավարտին մասնակիցները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները և բարձր գնահատեցին թեմայի մատչելի ու պրոֆեսիոնալ ներկայացումը։

"Party Funding and Private Sector Anti-Corruption Compliance" Seminar

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

«Սերնդափոխության պլանավորումը ընտանեկան ընկերություններում» թեստ-ուղեցույց
Խորհրդի նիստի խաղարկում

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.