Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը 2024թ.-ի հուլիսի 9-ին «Կանայք տնօրենների խորհրդում» վերապատրաստման շրջանակներում կազմակերպել էր «Խորհրդի նիստի խաղարկում» գործնական վարժանքը։
Վարժանքի հիմնական նպատակն էր մասնակիցներին հնարավորություն տալ փորձարկել և ամրապնդել վերապատրաստման ընթացքում ստացած գիտելիքները:
Վարժանքը բաժանվել էր երկու մասի. առաջինում մասնակիցները, ստանձնելով խորհրդի անդամի իրենց վերապահված դերը, պետք է որոշում կայացնեին իրավիճակային օրինակում ներկայացված խորհրդի նիստի օրակարգային հարցի վերաբերյալ, իսկ երկրորդում վերլուծեին իրենց վերապահված դերը, իրավիճակային օրինակում ներկայացված ընկերության կորպորատիվ կառավարման համակարգի ուժեղ և թույլ կողմերը:
Մասնակիցները բարձր գնահատեցին գործնական վարժանքը` նշելով, որ այն իրապես ծառայում է իր նպատակին:
«Խորհրդի նիստի խաղարկում» գործնական վարժանքն անցկացրեց Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը:



















