Արդեն չորրորդ տարին է՝ Կորպորատիվ Կառավարման Կենտրոնն անցկացնում է «Կանայք տնօրենների խորհրդում» վերապատրաստումը։
Հուլիսի 26-ին վերապատրաստման մասնակիցները հնարավորություն ունեցան թեստավորման միջոցով ստուգել ձեռքբերված գիտելիքները։ Թեստավորման արդյունքները ոգևորիչ են, քանի որ մասնակիցների մեծամասնությունը, հաջողությամբ հաղթահարելով անցողիկ շեմը, համալրեց վերապատրաստումը հաջողությամբ ավարտած շրջանավարտների կազմը։
Նույն օրը մասնակիցները գնահատեցին նաև վերապատրաստումը և կիսվեցին իրենց տպավորություններով և հետագա վերապատրաստումները բարելավելու առաջարկներով։ Նրանք իրենց երախտագիտությունը հայտնեցին Կորպորատիվ Կառավարման Կենտրոնին և Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնին հայաստանյան ընկերությունների խորհուրդներում կին անդամների ներկայացվածության և ներառականության ընդլայնման ջանքերի համար։ Մասնակիցներն ընդգծեցին նաև վերապատրաստման շրջանակներում դիտարկվող թեմաների արդիականությունը և գործնական նշանակությունը, դասընթացավարների բարձր պրոֆեսիոնալիզմը և լսարանին աջակցելու պատրաստակամությունը։
Վերապատրաստումը կազմակերպվել է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ:













