«ՄԱԿ-ի Համաշխարհային համաձայնագիրը և դրան անդամակցության հնարավորությունները» սեմինար

Օգոստոսի 9-ին Բիզնեսի բարեվարքության ակումբի շրջանակներում Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը հրավիրել էր «ՄԱԿ-ի Համաշխարհային համաձայնագիրը և դրան անդամակցության հնարավորությունները» սեմինարը:

Սեմինարը վարեց Կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը: Նա ներկայացրեց ՄԱԿ-ի Համաշխարհային համաձայնագրի էությունը, դրան միանալու առավելություններն ու ծագող պարտավորությունները, միանալու ընթացակարգը, Առաջընթացի մասին հաղորդագրության մշակման անհրաժեշտությունն ու ձևաչափը, հայաստանյան կազմակերպությունների` նախաձեռնությանը անդամակցելու փորձառությունը և հարևան երկրների հետ համեմատական վերլուծությունը:

Սեմինարի ընթացքում որպես հաջողված օրինակ ՄԱԿ-ի Համաշխարհային համաձայնագրին միանալու շարժառիթներով և Առաջընթացի մասին հաղորդագրության մշակման ու հրապարակման փորձով կիսվեց «Արարատբանկ» ԲԲԸ-ի Ռիսկերի կառավարման վարչության Վարկերի մոնիթորինգի բաժնի պետ Հարություն Էլոյանը:

Սեմինարն ընթացավ ակտիվ քննարկումների մթնոլորտում, ինչը հնարավորություն տվեց մասնակիցներին ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանը և ներկայացնել սեփական մոտեցումները։

Միջոցառման ավարտին մասնակիցները հայտնեցին իրենց գոհունակությունը Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից հերթական արդիական թեմայի հանրամատչելի լուսաբանման և մասնակցության հնարավորության ընձեռման վերաբերյալ։

«ՄԱԿ-ի Համաշխարհային համաձայնագիրը և դրան անդամակցության հնարավորությունները» սեմինար
"UN Global Compact and Membership Opportunities" Seminar

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

«Կանայք տնօրենների խորհրդում» վերապատրաստման չորրորդ փուլի արդյունքների ամփոփում
«Կանայք տնօրենների խորհրդում» աշխատաժողովի արդյունքներ

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.