«Սերնդափոխության պլանավորումը ընտանեկան ընկերություններում» թեստ-ուղեցույց

Սերնդափոխության պլանավորումը ընտանեկան ընկերությունների ամենացավոտ հարցերից է: Այն հաճախ անտեսվում է, քանի որ ընկերության սեփականատերերն այդ ճանապարհն անցնում են առաջին անգամ և չունեն համապատասխան գիտելիքներն ու փորձառությունը, ընկերությունում ընտանիքի ներկայացվածությունը դիտարկվում է որպես ընդմիշտ տրված իրականություն, հետևաբար, թերագնահատվում է գործընթացի կարևորությունը: Կարելի է շարունակել պատճառների թվարկումը, սակայն դրանով իրավիճակը չի փոխվի:

Հաշվի առնելով այն, որ հայաստանյան ընկերությունների մեծ մասը ընտանեկան է, և սերնդափոխության պլանավորումն ունի ռազմավարական նշանակություն ոչ միայն ընկերությունների, այլև տնտեսական համակարգի դիմակայունության համար` Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը մշակել և Ձեզ է ներկայացնում «Սերնդափոխության պլանավորումը ընտանեկան ընկերություններում» թեստ-ուղեցույցը, որը հասանելի է այստեղ։

Ուրախ կլինենք պատասխանել ընտանեկան ընկերությունների կառավարման վերաբերյալ Ձեր հարցերին:

«Սերնդափոխության պլանավորումը ընտանեկան ընկերություններում» թեստ-ուղեցույցը մշակելիս օգտագործվել է Կանադայի Քվեբեկ նահանգի Էկոնոմիկայի, նորարարության և էներգետիկայի նախարարության «Սերնդափոխության մարտահրավերները» ուղեցույցը:

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

«Կանայք տնօրենների խորհրդում» վերապատրաստում – 2024-ի մեկնարկ
«Կուսակցությունների ֆինանսավորումը և մասնավոր հատվածի հակակոռուպցիոն համապատասխանությունը» սեմինար

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.