«Կանայք տնօրենների խորհրդում» վերապատրաստում – 2024-ի մեկնարկ

Մայիսի 21-ին Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը ներածական հանդիպմամբ մեկնարկեց «Կանայք տնօրենների խորհրդում» վերապատրաստում – 2024-ը:

Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին վերապատրաստման նպատակը, հիմնական թեմաները և վերապատրաստման դասընթացավարներին, որոնց կազմում են կորպորատիվ կառավարման և հարակից ոլորտների տեղական և միջազգային այնպիսի հայտնի փորձագետներ, ինչպիսիք են` Նարինե Մելիքյանը, Հագեն ՇվայնիցըԱրա ՉալաբյանըԵլենա ԽաչվանքյանըԻրինա ՉոբանյանըԼիլիթ Գևորգյանը, Հասմիկ ԽաչատրյանըՍիրարփի Գրիգորյանը։

Կարևորելով հայաստանյան ընկերությունների խորհուրդներում բազմազանության, հավասարության և ներառականության սկզբունքների ամրապնդումը` Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը հատուկ անդրադարձ կատարեց «Հայ կանայք տնօրենների խորհրդում» ցանցի առաքելությանն ու գործունեության հիմնական ուղղություններին: 

Հանդիպման ընթացքում վերապատրաստման մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ միայն ներկայացնել իրենց փորձը, վերապատրաստմանը մասնակցելու շարժառիթներն և սպասումները, այլև հաղորդակցվել միմյանց և Ցանցի մասնակիցների հետ:

Ընթացիկ տարում վերապատրաստման մասնակիցների կազմը բավականաչափ բազմազան է: Դրանում ապահովված է գործարար, հանրային և քաղհասարակության հատվածների ներկայացվածությունը: 

Նախորդ երեք տարիների ընթացքում վերապատրաստումը հաջողությամբ ավարտել Է շուրջ 80 կին, որոնց մի մասը համալրել է հայաստանյան կազմակերպությունների խորհուրդների կազմը: 

«Կանայք տնօրենների խորհրդում» վերապատրաստումը կազմակերպում է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ:

Launching the "Women on the Board of Directors" training-2024

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Banks.am-ը «Կորպորատիվ կառավարման միջազգային տարեկան համաժողովը Հայաստանում — 2024»-ի մասին
«Սերնդափոխության պլանավորումը ընտանեկան ընկերություններում» թեստ-ուղեցույց

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.