Հայաստան. հակակոռուպցիոն վարվելակերպի խրախուսումը և բարեփոխումները

Ծրագիրը նպատակ է հետապնդել`

  • նպաստել Հայաստանի գործարար հատվածի մոտ հակակոռուպցիոն համապատասխանության ընկալման բարելավմանն ու դրա գործնական կիրառմանը,
  • հակակոռուպցիոն բարեփոխումներին աջակցելու նպատակով խթանել պետություն-մասնավոր հատված գործակցությունը:

Ծրագրային հիմնական միջոցառումներ են`

  • հակակոռուպցիոն համապատասխանության վերաբերյալ գիտելիքի փոխանցումը և ուսումնական նյութերի պատրաստումը,
  • գործարար հատվածի ներկայացուցիչների համար հակակոռուպցիոն համապատասխանության թեմայով դասընթացների կազմակերպումը և խորհրդատվական աջակցությունը հակակոռուպցիոն համապատասխանության սեփական ծրագրի մշակման աշխատանքներում,
  • հակակոռուպցիոն համապատասխանության համատեքստում պետություն-մասնավոր հատված երկխոսության համար պայմանների ապահովումը,
  • կոռուպցիայի դեմ պայքարին միտված հավաքական գործողությունների համար հիմքերի ձևավորումը:

Ծրագրի ընթացքում դասընթացներին մասնակցել են 100-ից ավելի անձ:

Ծրագիրն իրականացվել է Կենտրոնի կողմից Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE, www.cipe.org) աջակցությամբ:

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Հետազոտել, բայց ինչպե՞ս: Հետաքննական աշխատանքը լրագրության մեջ
Կորպորատիվ կառավարման և ֆինանսական հաշվետվողականության կարգավորման բարեփոխումներ

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.