Ակումբի մասնակիցները 2024 թվականի իրենց վերջին հանդիպումը նվիրել էին Ակումբի 2025-2028 թվականների ռազմավարության քննարկմանը:
Հանդիպման ընթացքում դիտարկվեցին Ակումբի գործունեության SWOT վերլուծության և շահակիցների քարտեզագրման արդյունքները, ռազմավարական առաջնահերթություններն ու զարգացման հիմնական ուղղությունները, կատարողականի առանցքային ցուցանիշները:
Հանդիպման յուրաքանչյուր մասնակից հնարավորություն ունեցավ արտահայտել իր մոտեցումները և կարծիքը:
















