«Կանայք տնօրենների խորհրդում» վերապատրաստման չորրորդ փուլի արդյունքների ամփոփում

Արդեն չորրորդ տարին է՝ Կորպորատիվ Կառավարման Կենտրոնն անցկացնում է «Կանայք տնօրենների խորհրդում» վերապատրաստումը։

Հուլիսի 26-ին վերապատրաստման մասնակիցները հնարավորություն ունեցան թեստավորման միջոցով ստուգել ձեռքբերված գիտելիքները։ Թեստավորման արդյունքները ոգևորիչ են, քանի որ մասնակիցների մեծամասնությունը, հաջողությամբ հաղթահարելով անցողիկ շեմը, համալրեց վերապատրաստումը հաջողությամբ ավարտած շրջանավարտների կազմը։

Նույն օրը մասնակիցները գնահատեցին նաև վերապատրաստումը և կիսվեցին իրենց տպավորություններով և հետագա վերապատրաստումները բարելավելու առաջարկներով։ Նրանք իրենց երախտագիտությունը հայտնեցին Կորպորատիվ Կառավարման Կենտրոնին և Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնին հայաստանյան ընկերությունների խորհուրդներում կին անդամների ներկայացվածության և ներառականության ընդլայնման ջանքերի համար։ Մասնակիցներն ընդգծեցին նաև վերապատրաստման շրջանակներում դիտարկվող թեմաների արդիականությունը և գործնական նշանակությունը, դասընթացավարների բարձր պրոֆեսիոնալիզմը և լսարանին աջակցելու պատրաստակամությունը։

Վերապատրաստումը կազմակերպվել է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ:

IMG_0256
IMG_0254
01
IMG_0257
IMG_0255
IMG_0253
IMG_0252

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Խորհրդի նիստի խաղարկում
«ՄԱԿ-ի Համաշխարհային համաձայնագիրը և դրան անդամակցության հնարավորությունները» սեմինար

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.