Հայաստան. կանայք տնօրենների խորհրդում

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը հունիսի 7-ին տվեց Հայաստանում իր նախադեպը չունեցող «Կանայք տնօրենների խորհրդում» վերապատրաստման ծրագրի մեկնարկը:

Վերապատրաստման ծրագիրը հասանելի է այստեղ:

Վերապատրաստման նպատակն է խթանել հայաստանյան կազմակերպությունների տնօրենների խորհրդում կին անդամների ներկայացվածությունը և տնտեսական որոշումների կայացման գործընթացում կանանց ներգրավվածությունը:

Վերապատրաստմանը մասնակցելու համար գրանցվել է շուրջ 40 կին, ովքեր ինչպես մասնավոր, այնպես էլ պետական և հասարակական հատվածների ներկայացուցիչներ են:

Վերապատրաստումը կազմակերպվում է Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (CIPE, www.cipe.org) կողմից աջակցվող «Հայաստան. կանայք տնօրենների խորհրդում» ծրագրի շրջանակում:

Ծրագրային այլ միջոցառումներն են`

  • «Կանայք տնօրենների խորհրդում» փորձագիտական հարցման անցկացումը,
  • «Կանայք տնօրենների խորհրդում» կլոր սեղանի հրավիրումը,
  • «Կանայք տնօրենների խորհրդում» էլեկտրոնային ուղեցույցի մշակումը,

Տնօրենների խորհրդի գործող և հնարավոր կին անդամների ցանցի ձևավորումը:

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Կորպորատիվ կառավարման ժամանակակից միտումները. միջազգային փորձ և հայաստանյան իրականություն
Հայաստանի բանկերի միության և Բիզնեսի բարեվարքության ակումբի հանդիպում

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.