«Տնօրենների խորհրդի գնահատումը» վարպետության դաս

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը 2022թ.-ի մայիսի 10-ին կազմակերպել էր «Տնօրենների խորհրդի գնահատումը» վարպետության դասը, որը վարեց Հագեն Շվայնիցը` Eric Salmon & Partners միջազգային խորհրդատվական ընկերության տնօրենների խորհրդի գլոբալ պրակտիկայի ղեկավարը։

Վարպետության դասի ընթացքում բանախոսը հատուկ անդրադարձ կատարեց խորհրդի գնահատման շարժառիթներին, միջազգային փորձին` տարբեր երկրների կտրվածքով պարզաբանելով գնահատման հետ առնչվող առանցքային մի շարք հարցեր: Նա հանգամանորեն ներկայացրեց խորհրդի գնահատման մեթոդաբանությունը, ընդգծեց գնահատման գործընթացի պատասխանատուների դերը, ինչպես նաև հաշվետվողականության անհրաժեշտությունն ու շրջանակները:

Վարպետության դասը եզրափակվեց հարցուպատասխանով և տպավորությունների փոխանակմամբ: Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան հայտնելու իրենց գոհունակությունը ինչպես դասի բովանդակությունից, այնպես էլ ներկայացման ոճից և ներկայացնողի պրոֆեսիոնալ մոտեցումներից:

Վարպետության դասին մասնակցել են շուրջ 50 անձ, այդ թվում` Բիզնեսի բարեվարքության ակումբի, «Հայ կանայք տնօրենների խորհրդում» ցանցի մասնակիցները և այլ շահակիցներ:  Միջոցառումը հյուրընկալել էր նաև արտասահմանյան գործընկերների:

Վարպետության դասը կազմակերպվել էր Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի «Կանանց տնտեսական հնարավորությունների կենտրոն. աշխարհում տնտեսության վերականգնման հարցում աջակցել կին առաջնորդներին, 2021-2022թթ.» ծրագրի շրջանակներում:

«Տնօրենների խորհրդի գնահատումը» վարպետության դաս

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

«Կայուն զարգացումը տնօրենների խորհրդի օրակարգում» սեմինարի թեզիսներ
Խորհրդի խաղարկում

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.