Բիզնեսի բարեվարքության ակումբի լրատու #2(4)

Հարգելի գործընկեր,

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Բիզնեսի բարեվարքության ակումբի լրատուի չորրորդ թողարկումը:

Թողարկման առանցքը կրկին Բիզնեսի բարեվարքության ակումբն է:

Լրատուի այս թողարկման մեջ ամփոփվել է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի վերջին ամիսների գործունեությունը, հատկապես վերհիշել ենք «Կորպորատիվ կառավարում. բարեվարքությունը գործարար համայնքում» խորագրի ներքո անցկացված համաժողովի արդյունքները և «Կանայք տնօրենների խորհրդում» ծրագրի ձեռքբերումները:

Լրատուի էջերում անդրադարձ ենք կատարել նաև միջազգային զարգացումներին: Այս անգամ շեշտադրումն ի նպաստ էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության էությունը բացահայտող հրապարակումների է:

Ուրախ ենք Լրատուի միջոցով ներկայացնելու CIPE-ի և Oxford Analytica Foundation-ի հեղինակած «Կառուցողական կապիտալի հայեցակարգ. ներդրումներ, բարեվարքություն, ազդեցություն» հրապարակումը հայերեն լեզվով և Կառուցողական կապիտալի եզրույթների բառարանը:

Մաղթում ենք հետաքրքիր ընթերցում:

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Կառուցողական կապիտալի եզրույթների բառարան
«Հայաստան. կառուցողական կապիտալի նախադրյալների ամրապնդումը որպես զարգացման հնարավորություն» կլոր սեղանի առաջարկներ

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.