Կառուցողական կապիտալի եզրույթների բառարանի մշակման գաղափարը Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի մոտ ծագել է Կառուցողական կապիտալի հայեցակարգը թարգմանելիս:
Բառարանը նպատակ է հետապնդում բարձրացնել «կառուցողական կապիտալ» հասկացության հանրային ընկալման մակարդակը:
Բառարանը չի հավակնում լինել կառուցողական կապիտալի հետ առնչվող եզրույթների սպառիչ և ավարտուն ցանկը: Ներկայումս այն բովանդակում է 131 եզրույթի բացատրություն:
Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը հետամուտ կլինի ժամանակ առ ժամանակ Բառարանը հարստացնել ու համալրել նոր եզրույթներով:






